Շվեյցարիայում գնացքի ուղևորների վրա հարձակված անձը մահացել է
International newsՇվեյցարիայում գնացքի ուղևորների վրա հարձակված անձը մահացել է վերքերից, հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գնացքի վրա հարձակումից տուժած 34-ամյա կինը մահացել է հիվանդանոցում։ Կրիտիկական վիճակում են մնում գնացքի ևս երեք ուղևորներ։
Օգոստոսի 13-ին, ժամը 14։20-ին (Երևանի ժամանակով՝ 16։20) Շվեյցարիայի 27-ամյա քաղաքացին դյուրավառ հեղուկի միջոցով հրդեհ է սարքել Շվեյցրիայի հյուսիսարևելյան Սանկտ Գալեն կանտոնի Սալեզ կայարանից ոչ հեռու գտնվող գնացքում։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, տեղի ոստիկանությունը հայտնել է, որ տղամարդը նաև դանակով էր զինված։ Սանկտ Գալեն կանտոնի դատախազությունը հարձակման փաստով քրեական գործ է հարուցել։ Ոստիկանությունը հակված չէ միջադեփպը ահաբելչության հետ կապել։ Հարձակման հետևանքով յոթ մարդ այրվածքներ է և վնասվածքներ է ստացել, այդ թվում՝ լուրջ։ Գերմանալեզու շվերցարական ԶԼՄ-ների համաձայն՝ վիրավորների թվում վեցամյա երեխա կա։