Ռիո-2016. Ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում
SportԱմառային 31-րդ Օլիմպիական խաղերում մեկնարկի են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականից առաջինը պայքարի մեջ էր մտել աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը, ով մեկնարկային գոտեմարտում 2:3 հաշվով զիջեց բուլղարացի Դանիել Ալեքսանդրովին: Այս մասին տեղեկացանք ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքից, եթե Ալեքսանդրովը դուրս գա եզրափակիչ, Ջուլֆալակյանը հնարավորություն կունենա պայքարելու սփոփիչ գոտեմարտերում: