Թաիլանդի ոստիկանությունը հինգ պայթուցիկ սարք է վնասազերծել հարձակումներից շարքից հետո
International newsԹաիլանդի ոստիկանությունը հայտնաբերել է և վնասազերծել հինգ պայթուցիկ սարք երկրի հարավում զբոսաշրջային վայրերում տեղի ունեցած մի շարք պայթյունների և հրդեհումներից հետո, հայտնում է Reuters գործակալությունը։
Երկու պայթուցիկ սարք հայտնաբերվել է կիրակի օրը Խուախին քաղաքի շուկայի մոտ։ Իրավապահ մարմինները կարծում են, որ անհայտ անձինք սարքավորումները տեղադրել են դեռ չորեքշաբթի օրը։
Եվս մեկ ռումբ վնասազերծվել է կիրակի օրը Փհուկետ կղզում։ Պայթուցիկ սարքը պետք է գործի դրվեր ուրբաթ օրը տեղի ժամանակով 3:00-ին։
Պայթյունների և հրդեհումների շարքը տեղի է ունեցել հինգշաբթի և ուրբաթ օրը Թայլանդի հարավում գտնվող զբոսաշրջային գոտիներում։ Իշխանությունները կարծում են, որ հարձակումները կապված չեն միջազգային ահաբեկչության հետ և տեղի չարագործների ձեռքի գործն են։
Այս պահի դրությամբ հայտնի է, որ պայթյունների հետևանքով զոհվել է չորս մարդ, ավելի քան 30-ը ստացել է վնասվածքներ։