Ես որևէ մեկին ապացուցելու ոչինչ չունեմ. Ռունի
SportԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Անգլիայի ազգային հավաքականի ավագ Ուեյն Ռունին նշել է, որ իր թիմը լավ է մեկնարկել Անգլիայի առաջնության 2016/17 մրցաշրջանը:
«Ուրախ եմ հաղթանակի համար: Կարծում եմ՝ լավ ենք մեկնարկել այս մրցաշրջանում: 1 տուր արդեն անցյալում է, սակայն առջևում մեզ են սպասում 37 հանդիպումներ:
Ես որևէ մեկին ապացուցելու ոչինչ չունեմ: Ես լավ մարզավիճակում եմ և պատրաստ եմ օգնել իմ թիմին», – ասել է Ռունին: