Գերմանիայում փախստականների ճամբարում հրդեհի հետևանքով 10 մարդ է տուժել
International newsԳերմանիայի Հեսսեն դաշնային հողում փախստականների ճամբարում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ծխագազից տուժել է 10 մարդ, հայտնում է Focus-ը` վկայակոչելով Կասելի ոստիկանությանը:
Հրդեհի մարման համար աշխատել է ոստիկանությունը և հրշեջ ծառայությունը: Ինչպես ականատեսները գրում են Twitter-ում, հրդեհի ծուխը նկատվել է ճամբարից զգալի հեռավորության վրա:
Տեղական Hessisch Niedersachsische Allgemeine պարբերականի տվյալներով՝ այրված կառույցներում ապրում էին 120 փախստական, իսկ ճամբարում շուրջ 500 մարդ է եղել: