Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ավելի քան 40 լրագրող է ձերբակալվել
International newsՀեղաշրջման փորձի հետաքննության շրջանակներում ներկայումս Թուրքիայում ձերբակալվել է ավելի քան 40 լրագրող: Այդ մասին գրում է Hürriyet պարբերականը՝ հղում անելով Ստամբուլի «Անկախ ժուռնալիստիկայի հարթակի» տեղեկատվությանը:
Ձերբակալվածներին, որոնց մեջ է ZAMAN պարբերականի նախկին թղթակից Այշենուր Պարիլդակը, մեղադրանք է ներկայացված հեղաշրջման փորձին և «Ֆեթհուլլահականների ահաբեկչական կազմակերպությանը» մասնակցելու համար:
Նաև հաղորդվում է, որ հեղաշրջման փորձից հետո իշխանությունները հրաման են տվել ձերբակալելու ավելի քան 100 թուրք լրագրողների: Բացի դրանից՝ ձերբակալվել են պետական ТRТ հեռուստատեսության 42 աշխատակից, որոնց անունները չի հայտնվում: