ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը կարող է հետաձգվել մինչեւ 2019-ի վերջը
International newsԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը կարող է հետաձգվել մինչեւ 2019-ի վերջը: Այս մասին հայտնում է AFP-ն:
Բրիտանիայի կառավարությունը նախկինում բազմիցս հայտարարել էր, որ իրեն ժամանակ է անհրաժեշտ գործընթացը սկսելու համար, եւ Լիսաբոնի համաձայնագրի 50-րդ հոդվածը կյանքի կոչելուց առաջ նախնական բանակցություններ էր պահանջում: Սակայն ԵՄ-ը շտապեցնում է Լոնդոնին Brexit-ը մեկնարկելու հարցով եւ հրաժարվում է նախնական բանակցություններ վարել: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բրիտանիան պաշտոնական ծանուցում կարող է ուղարկել 2017-ի սկզբին:
Միաժամանակ բրիտանացի նախարարները նախազգուշացնում են, որ այդ գործըթնացի մեկնարկը կարող է տեղի չունենալ մինչեւ 2017-ի վերջը, ինչը ԵՄ կազմից երկրի դուրս գալու գործընթացը կհետաձգի մինչեւ 2019-ի վերջը, քանի որ Լիսաբոնի համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ ծանուցումը ստանալուց 2 տարի անց, ԵՄ բոլոր համաձայնագրերը դադարում են վերաբերել միությունից դուրս եկող պետությանը: