Շտայնմայերը ժամանել է Եկատիրինբուրգ` Լավրովի հետ բանակցությունների համար
International newsԳերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը ժամանել է Եկատերինբուրգ, որտեղ օգոստոսի 15-ին հանդիպում կունենա իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, հայտնում է RIA Novosti-ն:
Լավրովը և Շտայնմայերը բանակցությունների ընթացքում պլանավորել են քննարկել դիվերսիան, որի կանխման մասին օգոստոսի 10-ին հայտնել էր ԱԴԾ-ն, ինչպես նաև Սիրիայի իրավիճակը: