Սաստիկ ծխոտում Է տեղի ունեցել Սինգապուրի մետրոյում
International newsՍաստիկ ծխոտում Է օգոստոսի 15-ին տեղի ունեցել Սինգապուրի մետրոպոլիտենի ամենաբանուկ գծերից մեկում: Սոցիալական ցանցերի օգտատերերը տեսանյութ են զետեղել «Թանջուն Փագա» կայարանի միջադեպի վայրից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Channel NewsAsia հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ ժամանած գնացքի դռների բացվելուց հետո ծուխը լցվել Է կայարան:
Մետրոպոլիտենի ներկայացուցիչները դեռեւս մեկնաբանություններ չեն անում տեղի ունեցածի պատճառների մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: