Հռոմի պապը մտահոգված Է այն լռությամբ, որում հայտնվել են հակամարտությունների զոհերը
International newsՀռոմի Ֆրանցիսկոս պապը լուրջ մտահոգություն Է հայտնել այն լռության առիթով, որում հայտնվել են աշխարհում չդադարող «հակամարտությունների անմեղ զոհերը»:
Ֆրանցիսկոսը հիշեցրել Է «այն մարդկանց տագնապների ու ցավի մասին, որոնք աշխարհի շատ մասերում ձգձգվող հակամարտությունների անմեղ զոհեր են», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Իմ մտքերը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Հյուսիսային Քիվուի նահանգի զոհերի հետ են, որոնք վերջերս նոր սպանդի զոհեր դարձան»,- ասել Է, մասնավորապես, քահանայապետը:
Այս առնչությամբ Ֆրանցիսկոսն ընդգծել Է, որ այդ բոլոր անմեղ զոհերի շուրջն «ամոթալի լռություն» Է տիրում, որ մարդկանց ուշադրությունը չի հրավիրվում նրանց նկատմամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: