Նեպալում ավտոբուսն ընկել Է զառիվայրից, առնվազն 31 մարդ Է զոհվել
International newsՆեպալում առնվազն 31 մարդ Է զոհվել այն բանից հետո, երբ մարդատար ավտոբուսը ճանապարհից ընկել Է լեռնային կիրճը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Kathmandu Post թերթը: Ըստ նախնական տվյալների՝ ավտոբուսը տեղափոխում Էր շուրջ 50 ուղեւորների, նրանցից միայն երեքն են աննշան վնասվածքներ ստացել, եւս 15-ի վիճակը գնահատվում Է ծանր, նրանք ուղղաթիռով տարհանվել են մոտակա հիվանդանոցներ:
Ինչպես լրագրողներին հայտարարել Է հետաքննության շրջանային բյուրոյի ղեկավար Դհան Բահադուր Բուդհաթհոքին, «զոհերի թիվը կարող Է ավելանալ»:
Ավտոբուսն ուղեւորվել Էր երկրի մայրաքաղաք Կատմանդուից: Ոստիկանության վարկածով՝ վարորդն ավտոմեքենան չի կարողացել կառավարել լեռնային ճանապարհի բարդ տեղանքում, ինչի հետեւանքով ավտոբուսը դուրս Է եկել դրա սահմաններից եւ 150 մետր բարձրությունից ընկել կիրճը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: