Սամպաոլի․ «Սևիլյան» ռևանշի հասնելու հնարավորություն ունի
Sport«Սևիլյայի» գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին հավատում է, որ իր թիմը չի կորցրել Իսպանիայի սուպերգավաթակիր դառնալու հնարավորությունը։ Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» հետ առաջին խաղում «Սևիլյան» 0։2 հաշվով պարտություն կրել, իսկ պատասխան հանդիպումը կայանալու է օգոստոսի 18-ին։
-Կարծում եմ՝ կարիք չկա ընդգծելու, որ հարձակվողի կարիք ենք զգում։ Ճիշտ է՝ սա իմ գլխավորությամբ առաջին հանդիպումն էր, որ թիմը գոլ չխփեց, բայց մենք պետք գոլեր խփենք բոլոր խաղերում։
Երկրոդ կեսում չհաջողվեց անհանգստացնել «Բարսելոնային»։ Որոշ դիրքերում թերացանք, իսկ մրցակիցն օգտագործեց իր գրոհները։ Ամեն դեպքում, «Սևիլյան» ռևանշի հասնելու հնարավորություն ունի։ Կփորձենք ամեն ինչ ուղղել «Կամպ Նոուում»,-«Marca»-ի հաղորդմամբ՝ հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սամպաոլին։