Շվեդիայի ԱԳ նախարարի հայտարարություններից հետո Թուրքիայի իշխանությունները կանչել են շվեդ դեսպանին
International news«Համաձայնության տարիքի» վերաբերյալ Շվեդիայի արտգործնախարարի հայտարարությունների կապակցությամբ թուրքական իշխանությունները կանչել են Շվեդիայի դեսպանին, հաղորդում է РИА Новости-ն:
Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ Վիեննայի օդանավակայանում տեղեկատվություն է հեռարձակվել այն մասին, իբր Թուրքիայում թույլատրվում են 15 տարեկանից փոքր երեխաների հետ սեռական կապերը, որը Թուրքիայի արտգործնախարարության միջամտությունից հետո հեռացվել է:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրեմը Twitter-ում գրել է, որ Թուրքիայի՝ 15 տարեկանից փոքր երեխաների հետ սեռական հարաբերությունների մեջ մտնելու վերաբերյալ որոշումը պետք է չեղարկվի:
«Արտաքին գործերի նախարարի՝ կեղծ նորությունների կամ սպեկուլյացիայի վրա հիմնված հաղորդագրություններ անելը սկանդալ է», - ասել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն` նշելով, որ Անկարայում շվեդ դեսպանը կանչվել է իր վարչություն: