Հալեպի կենտրոնում ահաբեկիչների հարվածների հետևանքով 10 մարդ է մահացել
International newsԱհաբեկիչների կողմից Հալեպի արևմտյան և կենտրոնական թաղամասերի ականանետային հարվածների հետևանքով 10 մարդ է մահացել, ավելի քան 20 խաղաղ բնակիչ է վիրավորվել, գրում է РИА Новости-ն` հղում անելով քաղաքային կենտրոնական հիվանդանոցի աշխատակցին:
«Մեր և հարևան հիվանդանոցներ է տեղափոխվել ավելի քան 20 մարդ: Տասը քաղաքացի մահացել է: Բոլոր տուժածները տեղափոխվել են քաղաքի արևմտյան և կենտրոնական թաղամասերից ականանետային հարվածներից հետո»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ աղբյուրը հայտնում են, որ ամենամեծ քանակության ականներ պայթել են քրիստոնեական Սլեյմանիա թաղամասում:
Կատաղի մարտեր են ընթանում սիրիական բանակի և ահաբեկիչների միջև Հալեպի հարավ-արևմուտքում: