Քլինթոնը հայտարարել է, որ ԻՊ-ի դեմ պայքարի համար զորքեր չի ուղարկի
International newsԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը երկուշաբթի կրկին հայտարարել է, որ անգամ չի քննարկում «Իսլամական պետության» դեմ պայքարի համար ամերիկացի զինվորականներ ուղարկելու հարցը: Այդ մասին Քլինթոնը հայտարարել է Փենսիլվանիա նահանգում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:
Ավելի վաղ Թրամփը հայտարարում էր, որ «Իսլամական պետության» հնարավոր է հաղթել շատ փոքրաթիվ ցամաքային զորքերով, սակայն դրա համար հարկավոր է կիրառել «անհավանական» հետախուզություն, որն ԱՄՆ-ն դեռ չունի:
«Մենք պատրաստվում ենք պատերազմ հայտարարել ԻՊ-ին և ջնջել այդ խմբավորումը երկրի երեսից »,-ասել է նա CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում: