Yerevan, 05.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՊՊԾ գնդի տարածքի բանկոմատից հափշտակվել է 14 միլիոն դրամ. գնդի գրավման քրգործով մեղադրվում է 60 անձ

Society

 ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությանպարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից, քրեական գործին միացվել են նաև մի խումբ անձանց կողմից 2015 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ իրականացվող համազգային հրապարակային միջոցառումների ընթացքում զանգվածային անկարգությունների կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը, ինչպես նաև 2016 թվականի մայիսի 20-ին Երևանի Հալաբյան փոոցում տեղի ունեցած ավտովթարի մասնակից «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հրազեն հանդիսացող երկու ինքնաձիգ և ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ հայտնաբերելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

Նախաքննության ներկա փուլում քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է 60 անձ: 50 անձ կալանավորված է, երկուսը գտնվում են հետախուզման մեջ, մյուսների նկատմամբ ընտրված են անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցներ:

Բոլոր մեղադրյալներին տարբեր համակցություններով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ (պատանդ վերցնելը), 219-րդ (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը), 35-225-րդ (զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստություն) և 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների տարբեր մասերով: 16. 08. 2016թ. դրությամբ՝ տուժող է ճանաչվել 19 անձ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության միջնորդությամբ քրեական գործը ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնվելուց հետո (02.08.2016թ.) կատարվել են բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել է 75 անձ (վկաներ, տուժողներ, մեղադրյալներ), կատարվել են քննչական փորձարարություն և դեպքի վայրի դետալային զննություններ, 19 անձից հետազոտման և նույնականացման համար ստացվել են նմուշներ, դատարանի համապատասխան որոշումների հիման վրա ստացվել են հեռախոսային զանգերի վերծանումներ, պահանջվել են բանկային գաղտնիք կզմող տեղեկություններ, որոշումներ են կայացվել 25 անձի որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրանց առաջադրվել են մեղադրանքներ, 23-ի վերաբերյալ դատարաններից ստացվել են կալանավորման թույլտվություններ:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված սկզբնական փաստական տվյալների համաձայն՝ կոտրվել է ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» ՓԲ ընկերության բանկոմատը և հափշտակվել է դրանում առկա առանձնապես խոշոր չափերի հասնող շուրջ 14 միլիոն ՀՀ դրամ գումարը: Բացի այդ, պարզվել է, որ ՊՊԾ գնդի հարակից տարածքում հրկիզվել է 5 ավտոմեքենա, ևս 16 ավտոմեքենա վնասվել է գնդի տարածքում: Ձեռնարկվում են դատավարական և օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ միջոցառումներ ոստիկանության երեք ծառայողների՝ Ա. Վանոյանի, Յու. Տեփանոսյանի և Գ.Մկրտչյանի սպ անության, ինչպես նաև մյուս անձանց հրազենային կամ այլ վնասվածքներ պատճառելու հանգամանքները պարզելու համար: Նախաքննության հետագա ընթացքի և նոր արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone Event