Թրամփը ներգաղթի նոր քաղաքականություն է վարելու նախագահ ընտրվելու դեպքում
International newsՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի հավակնորդ Դոնալդ Թրամփն իր ընտրվելու դեպքում ներգաղթի նոր քաղաքականություն կվարի՝ փախստականների ստուգման նոր ընթացակարգերով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նոր ներգաղթային քաղաքականությունն անհրաժեշտ Է անհապաղ: Թրամփի վարչակազմը կկիրառի հստակ սկզբունք, որը կկարգավորի ներգաղթին վերաբերող բոլոր որոշումները»,- հայտարարել Է Թրամփը՝ Յանգսթաուն քաղաքում (Օհայոյի նահանգ) ներկայացնելով իր հակաահաբեկչական ծրագիրը:
Նա առաջարկել Է ժամանակավորապես դադարեցնել ներգաղթը: «Իսլամական հիմնական ահաբեկչական հարձակումները կապող ընդհանուր թելը, որոնք տեղի են ունեցել մեր երկրում՝ սեպտեմբերի 11-ը, պայթյունները Բոստոնի մարաթոնի ժամանակ, զանգվածային սպանությունը Սան Բեռնարդինոյում, ահաբեկչական գրոհն Օռլանդոյում, այն Է, որ դրանց մասնակցել են ներգաղթյալներ կամ ներգաղթյալների երեխաներ»,- ասել Է Թրամփը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ են ներգաղթյալների ստուգման նոր ընթացակարգեր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: