Լիլիթ Հարությունյանն ավարտել է իր մրցելույթներն ամառային օլիմպիական խաղերում
SportՀայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Լիլիթ Հարությունյանն ավարտել է իր մրցելույթներն ամառային օլիմպիական խաղերում: Արմենպրեսը հայտնում է, որ 400 մետր արգելավազքում հայ վազորդուհին հանդես է եկել 3-րդ ութնյակում և գրավել է 2-րդ տեղը: Ընդհանուր արդյունքով մարզուհին զբաղեցրել է 48-րդ տեղը:
400 մետր արգելավազքում ոսկե մեդալը բաժին է հասել Ջամայկային: