Թիվ 44 երթուղու ավտոբուսում կնոջ պայուսակից դրամապանակ են գողացել
International newsՈստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Երևանի Տիգան Մեծի պողոտայից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Լևոն Ա.-ին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, պարզվել է, որ նա թիվ 44 երթուղու ավտոբուսում 1973 թ. ծնված Ալվարդ Մ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: