Թայվանում տանկն ընկել է գետը, ինչի հետեւանքով չորս զինվորական Է զոհվել
International newsԹայվանի Փինդունի գավառի հարավային մասում չորս զինվորականներ են զոհվել այն բանից հետո, երբ տանկն ընկել Է գետը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Channel NewsAsia հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ՍՄ11 մոդելի տանկն առավոտյան ժամը 10:00-ի (Երեւանի ժամանակով 06:00-ի) կողմերը ճամբար Էր վերադառնում հրաձգության վարժանքներից հետո: Սաստիկ անձրեւի պայմաններում տանկը դուրս Է եկել կամրջից եւ ընկել գետը:
Զրահամեքենայում եղել են հինգ զինծառայողներ: Վարորդին հաջողվել Է ժամանակին լքել մեքենան ու փրկվել, մնացածները ներսում փակված են մնացել եւ զոհվել են:
Սույն փաստով հետաքննությունն Է կատարվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: