Լոնդոնը Բաքվի տրանսպորտային ընկերությանը մեղադրում է կոռուպցիայի մեջ
International newsՄեծ Բրիտանիայի լուրջ խարդախության դեպքերի հետաքննության գրասենյակը` Seriuos Fraud Office (SFO) հետաքննություն է անցկացնում կապված Ադրբեջանում Bertling Ltd միջազգային տրանսպորտային եւ լոգիստիկ ընկերության գործունեության հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Wall Street Journal հանդեսը, վերջին ամսում դա արդեն երկրորդ դեպքն է, երբ ընկերությունը բախվում է հակակոռուպցիոն հետաքննության հետ: Անցյալ ամիս SFO-ն հետաքննել էր Անգոլայում բարձրաստիճան չինովնիկին ընկերության ներկայացուցիչների կողմից կաշառք տալու դեպքը: Ինչ վերաբերվում է Ադրբեջանում ընկերության գործունեությանը, ապա հակակոռուպցիոն հետաքննությունը սկսվել էր 2014 թվականի սեպտեմբերին: Այդ հետաքննության հետ կապված SFO-ն որեւէ լրացուցիչ մեկնաբանություն չի տարածեÕ ¬:
Դրա հետ միասին, The Wall Street Journal հանդեսը գրում է, որ F.H. Bertling Ltd ընկերությունը դեռեւս 2015 թվականին SFO-ին է ներկայացրել Ադրբեջանում իր գործունեությանը վերաբերվող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Ներկայում ուսումնասիրվում են Ադրբեջանում ընկերության կողմից թույլ տրված ֆինանսական մեքենայությունների, հարկերից խուսափելու, եկամուտները թաքցնելու եւ կաշառք տալու բոլոր փաստերը: Ընկերության ներկայացուցիչներն, իրենց հերթին, հրաժարվում են մեկնաբանություններ տալուց:
F.H. Bertling Ltd. ընկերությունը հանդիսանում է գերմանական F.H. Bertling Holdings GmbH. ընկերության դուստր ընկերությունը: Այդ հոլդինգը աշխարհի 35 երկրներում 65 դուստր ընկերություններ ունի: Ադրբեջանում Bertling Caspian Ltd ընկերության ներկայացուցչությունը գրանցում է անցել Մեծ Բրիտանիայում եւ Բաքվում գործում է 1995 թվականից: Ընկերությունը, որը գրասենյակներ ունի Վրաստանում, Թուրքմենստանում, Ղազախստանում եւ Թուրքիայում, գործառնական ծառայություններ է ցուցաբերում Կասպյան տարածաշրջանում:
Bertling Caspian Ltd ընկերությունը Բաքվում տրանսպորտային ծառայություններ է առաջարկում ավտոմոբիլային, օդային եւ երկաթուղային տրանսպորտով: