Պայթել է Տոկիոյից թռչող Boeing-ի շարժիչը
International newsՃապոնիայի All Nippon Airways ավիաընկերության մարդատար հանրանավի շարժիչը պայթել Է Տոկիոյի Նարիտա օդանավակայանում թռիչքի փորձ անելիս: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Aviation Herald պորտալը:
Միջադեպը տեղի Է ունեցել օգոստոսի 14-ին: Boeing 787-800-ը, որում եղել Է 240 մարդ, մեկնում Էր Շանհայ: Պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Ուղեւորներին ուղարկել են պահուստային ինքնաթիռով: Չվերթը Չինաստան Է ժամանել երեք ժամ ուշացումով: