ՌԴ-ն անկեղծորեն ձգտում է վերականգնել հարաբերությունները բարեկամ Թուրքիայի հետ. Պուտին
International newsՌուսաստանն անկեղծորեն Է տրամադրված Թուրքիայի հետ երկկողմ կապերի վերականգնման ու զարգացման հարցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, հայտարարել Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք անկեղծորեն ձգտում ենք վերականգնել լիաֆորմատ հարաբերությունները բարեկամ Թուրքիայի հետ՝ երկիր, որի հետ նախորդ շատ տարիների ընթացքում ձեւավորվել ու հաստատվել են համագործակցության եւ փոխգործակցության բացառիկ հարաբերություններ»,-ասել Է նա Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ կայացած հանդիպմանը:
«Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Ռուսաստան կատարած վերջին այցը հաստատեց լիարժեք աշխատելու մեր փոխադարձ տրամադրվածությունը ոչ միայն մեր երկկողմ կապերը վերականգնելու, այլեւ զարգացնելու ուղղությամբ»,-հավելել Է Պուտինը: