Բավարիան հաստատել է, որ կգնի Կոմանի տրանսֆերը
SportՄյունխենի «Բավարիայի» տնօրենների խորհրդի ղեկավար Կարլ-Հայնց Ռումենիգեն հաղորդել է, որ գերմանական ակումբն առաջիկա օրերին 21 մլն եվրոյով «Յուվենտուսից» ձեռք կբերի ֆրանսիացի Կինգսլի Կոմանի տրանսֆերային իրավունքները:
«Այդ տրանսֆերն անխուսափելի է: Ավելին քան գոհ ենք Կինգսլիի ելույթներից»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է «L'Equipe»-ը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Բավարիայում»: