«Ռիո 2016». 12-րդ մրցումային օրվանից առաջ մեդալային հաշվարկում առաջատարն ԱՄՆ-ի հավաքականն է
Sport31-րդ ամառային օլիմպիական խաղերում 12-րդ մրցումային օրվանից առաջ մեդալային հաշվարկում առաջատարն ԱՄՆ հավաքականն է: «Արմենպրես»-ը հայտնում է, որ ԱՄՆ օլիմպիական հավաքականը, ընդհանուր առմամբ, նվաճել է 84 մեդալ. 28 ոսկե, 28 արծաթե և 28 բրոնզե: Մեդալային հաշվարկում 2-րդ տեղում է Մեծ Բրիտանիան ՝19 ոսկե, 19 արծաթե և 12 բրոնզե մեդալով: Լավագույն եռյակը եզրափակում է Չինաստանը. 17 ոսկե, 15 արծաթե և 19 բրոնզե մեդալ:
4-րդ հորիզոնականից սկսած լավագույն տասնյակում են Ռուսաստանը, Գերմանիան, Իտալիան, Նիդերլանդները, Ֆրանսիան, Ավստրալիան, Ճապոնիան ՝ նշված հերթականությամբ: Հայաստանի օլիմպիական հավաքականը, վաստակելով 1 ոսկե և 3 արծաթե մեդալ, հանգրվանել է 36-րդ հորիզոնականում: