Ամալյա Շառոյանն ավարտել է մրցելույթները ՕԽ-ում
SportՌիո դե Ժանեյրոյում ընթացող օլիմպիական խաղերում ելույթ է ունեցել հայ հեռացատկորդուհի Ամալյա Շառոյանը: «Արմենպրես»-ը հաղորդում է, որ հայ մարզուհին գրանցել է 5.95 մետր արդյունք և 38 մասնակիցների մեջ գրա վել է 35-րդ հորիզոնականը:
Լավագույն արդյունքը պատկանում է Սերբիան ներկայացնող Իվանա Սպանովիչին: Եզրափակիչ են դուրս եկել 1-11-րդ հորիզոնականները զբաղեցրած մարզիկները: