Ղազախստանի նախագահն այս տարի կայցելի Հայաստան եւ Ադրբեջան
International newsՂազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը 2016 թվականին կայցելի Հայաստան, Ադրբեջան, Սերբիա եւ մի շարք այլ երկրներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարար Եռլան Իդրիսովը:
Հունիսին Իդրիսովը հայտնել էր, որ Ղազախստանի նախագահը 2016 թվականին կայցելի Ճապոնիա, Հարավային Կորեա, Սաուդյան Արաբիա եւ Հորդանան, իսկ սեպտեմբերին պլանավորվում է նրա այցը Ղրղզստան:
«Նախագահի միջազգային ծրագիրը շատ հագեցած է: Մենք կայցելենք Լեհաստան, Սերբիա՝ աշնանը, ինչպես նաեւ Չինաստանում հրավիրված ենք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին, սեպտեմբերի սկզբին մեր նախագահը կայցելի նաեւ Ճապոնիա, Հարավային Կորեա, Ադրբեջան, Հայաստան, Սաուդյան Արաբիա եւ Հորդանան»,-ասել է Իդրիսովը օգոստոսի 17-ին Աստանայում կայացած բրիֆինգի ժամանակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: