«Ռեալ»-ը հաղթել է «Ռեյմս»-ին և դարձել «Սանտյագո Բեռնաբեու»-ի գավաթակիր
SportՄադրիդի «Ռեալ»-ը սեփական խաղադաշտում հերթական անգամ անցկացրեց ավանդական դարձած «Սանտյագո Բեռնաբեու»-ի գավաթի հանդիպումը: «Արմենպրես»-ը հաղորդում է, որ արքայական ակումբի մրցակիցը Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Ռեյմս»-ն էր: Խաղն ավարտվել է մադրիդցիների հաղթանակով 5-3 հաշվով:
Արքայական ակումբի կազմում գոլի հեղինակ են դարձել Նաչոն (11), Սերխիո Ռամոսը (39), Ալվարո Մորատան (45), Խամես Ռոդրիգեսն (60) ու Մարիանո Դիասը (79), իսկ ահա ֆրանսիական ակումբից գոլերը հեղինակել են Պաբլո Չավարիան (7), Ռեմի Ուդեն (48) ու Գրեժոն Կաեն (73):