Թուրքիայում ուսումնական ինքնաթիռ է կործանվել. երկու զոհ
International newsԹուրքիայի Թեքիրդաղի նահանգի Էրգենե քաղաքին կից Ահիմեհմեթ թաղամասի մերձակայքում ուսումնական ինքնաթիռ է ընկել, ինչի արդյունքում ինքնաթիռի անձնակազմի երկու անդամները զոհվել են:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է CNNTurk հեռուստաալիքը:
Զոհվածներից մեկը հրահանգիչ օդաչուն, իսկ մյուսը` կուրսանտ է: Ինքնաթիռն ընկել է Թեքիրդաղի օդանավակայանից թռիչքից հետո գյուղատնտեսական դաշտում: