ՌԴ-ն ԱՄՆ-ի եւ ՄԱԿ-ի հետ քննարկում Է Հալեպի ռազմավարական ճանապարհի վերահսկողության հնարավորությունը. Լավրով
International newsՌուսաստանն ԱՄՆ-ի եւ ՄԱԿ-ի հետ քննարկում Է Քասթելլո ճանապարհի նկատմամբ վերահսկողության ապահովման հարցը, որը Թուրքիայի սահմանից տանում Է դեպի Հալեպ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 17-ին այս մասին հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք թե՛ ԱՄՆ-ի եւ թե՛ ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ քննարկում ենք այսպես կոչված Քասթելո ճանապարհին, որը տանում Է դեպի Հալեպի շրջան, արդեն սիրիա-թուրքական սահմանի հատումից հետո վերահսկողության ապահովման հնարավորությունները»,- ասել Է նա:
Սերգեյ Լավրովը նաեւ հայտարարել Է, որ Ռուսաստանն ԱՄՆ-ի եւ ՄԱԿ-ի հետ քննարկում Է Հալեպ օգնություն հասցնելու լրացուցիչ երթուղիների ստեղծման հնարավորությունը:
Նախարարն ընդգծել Է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հատուկ ծառայություններն ու զինվորականները քննարկում են Սիրիայի հիմնախնդրի կարգավորման կոնկրետ մեխանիզմներ:
Նախարարը նաեւ ընդգծել Է, որ ոչ մի առիթ չկա Ռուսաստանին կասկածելու ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւի խախտման մեջ Իրանի օդանավակայանի օգտագործման պատճառով: «Թիվ 2231 բանաձեւի խախտման մեջ Ռուսաստանին կասկածելու ոչ մի առիթ չկա,- ասել Է նախարարը:- Տվյալ դեպքում Իրանին ռազմական ինքնաթիռների ո՛չ մատակարարումներ, ո՛չ վաճառքներ, ո՛չ Էլ փոխանցումներ տեղի չեն ունեցել», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: