Քյոլնում չեղարկել են քրդական տոնը
International newsՔյոլնում, անվտանգության նկատառումներից ելնելով, չեղարկել են «Քրդական միջազգային մշակութային փառատոնի» անցկացումը: Այս մասին հայտարարել է քաղաքի ոստիկանության ղեկավար Յուրգեն Մատիսը:
Նրա խոսքով՝ մտավախություն կա, որ փառատոնի ընթացքում քուրդ այցելուների եւ թուրք ազգայնականների հանդիպումը կավարտվի անկարգություններով:
«Քյոլնի հասարակության անվտանգության համար նման վտանգից խուսափելու համար որոշեցի քաղաքի մարզական հարթակներին խորհուրդ տալ միջոցառման անցկացման մասին պայմանագիր չստորագրել»,- Մատիասի խոսքերն է մեջբերում Koelner Stadt-Anzeiger պարբերականը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ 24-րդ փառատոնը պետք է անցկացվեր սեպտեմբերի 3-կին, Ռեյն Էներգի մարզադաշտում: