Թուրքիայում քրդամետ թերթի լրագրող է ձերբակալվել
International newsԹուրքիայում ձերբակալվել է քրդամետ «Օզգյուր Գյունդեմ» թերթի լրագրողներից Ասլը Էրդողանը, ով միաժամանակ թերթի հրապարակումների վերաբերյալ խորհրդատվական կենտրոնի անդամ է:
Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, հայտնում է թուրքական «Հուրրիեթ» պարբերականի կայքը:
Նշենք, որ երեկ՝ օգոստոսի 16-ին, Ստամբուլի դատարաններից մեկում թերթը փակելու վերաբերյալ որոշում էր ընդունվել: Դրանից հետո ոստիկանությունը ներխուժել էր թերթի խմբագրություն և առգրավել էր մի շարք թղթեր, փաստաթղթեր: Ձերբակալվել է թերթի 14 աշխատակից: Թերթը մեղադրվում է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) օգտին քարոզչություն իրականացնելու համար:
Նշենք նաև, որ օգոստոսի 17-ին թերթը լույս է տեսել «Չենք հանձնվելու» խորագրով: