Իգուաինն առաջին գնդակն է խփել Յուվենտուսում
SportԹուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինն առաջին գնդակն է խփել նոր թիմի կազմում:
28-ամյա ֆուտբոլիստն աչքի է ընկել երիտասարդական թիմի հետ խաղում: Առաջին խաղակեսի ավարտից 5 րոպե առաջ նա գլխի հարվածով գրավել է մրցակցի դարպասը:
Իգուաինն ամռանը 90 մլն եվրոյով տեղափոխվել է «Յուվենտուս»: