Թուրքիայի վարչապետը հաղորդել է պետական հեղաշրջման փորձից հետո 40 հզ ձերբակալվածների մասին
International newsԹուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հաղորդել է, որ պետական հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել է ավելի քան 40 հզ մարդ, ավելի քան 79-ը հանվել է պաշտոնից, հաղորդում է Reuters-ը:
Թուրքիայում հուլիսի 16-ի երեկոյան մի խումբ ապստամբներ ռազմական հեղաշրջման փորձ են իրականացրել: Հիմնական պայքարը տեղի է ունեցել Անկարայում և Ստամբուլում: Ըստ վերջին տվյալների՝ բախումների հետևանքով 246 քաղաքացի է զոհվել, չհաշված ապստամբներին, ինչպես նաև ավելի քան 2 հզ մարդ վիրավոր է: Ապստամբությունը ճնշվել էր իշխանությունների կողմից: