Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Facebook-ի իր պաշտոնական էջում տեղադրել է իր ու իր վնասվածք ստացած թիմակիցների` Մարկո Ռոյսի, Նուրի Շահինի, Իլկայ Գյունդողանի լուսանկարն ու գրառել. «Կվերադառնանք ավելի ուժեղ»: Հիշեցնենք, որ Մխիթարյանը սեպտեմբերի 20-ին, Բունդեսլիգայի չորրորդ տուրում, «Մայնցի» դեմ խաղի ընթացքում ստացած վնասվածքի պատճառով չի մասնակցելու նաև Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա` Սերբերի և Ֆրանսիայի ընտրանիների դեմ հանդիպումներին: