«Ասպար Արմս» ՍՊԸ-ն ստացավ զենքի արտադրության արտոնագիր
SportՀՀ կառավարությունը թույլատրեց «Ասպար Արմս» ՍՊԸ-ին՝ իրականացնել զենքի արտադրություն: Նախագիծը ներկայացրեց ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը:
«Ընկերությանը քաղաքացիական զենքի և փամփուշտների արտադրության արտոնագիրը տրվում է երեք տարի ժամկետով»,- ասաց Եղիազարյանը: