Հայկական կողմերի դիրքորոշումը հստակ է՝ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. ԱԳ փոխնախարար
PoliticsՀայկական կողմերի դիրքորոշումը հստակ է՝ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե հայկական կողմը որպես զիջում ի՞նչ է պահանջում Ադրբեջանից և ի՞նչ սպասելիքներ ունի:
«Մեր նպատակը շատ հստակ է. Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, պետք է երաշխավորված լինի նաև ԼՂ-ի ժողովրդի և պետության անվտանգությունը: Այդ երկու հարցադրումը հստակ դրված է և դրա մասին բազմիցս ասվել է: Ինչ վերաբերում է դետալներին, ինչպես դրան հասնել, դա արդեն այլ խնդիր է, ինչը պայմանավորված է նաև այն կողմի դիրքորոշմամբ, իսկ բանակցային այդ կողմի դիրքորոշումը շատ կոշտ է, և այս պարագայում խոսել դետալների մասին, ուղղակի անիմաստ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Քոչարյանը: