ՀՊՏՀ-ն առավելության հասավ «Ֆուտզալ Մանիակս»-ի նկատմամբ
SportՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում` Ֆուտբոլի Ակադեմիայում կայացան ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության նախնական փուլի A խմբի մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումները:
Կիպրոսի «Ապօել»-ն տոնեց երկրորդ հաղթանակը, առավելության հասնելով դանիական «Գենտոֆտե» թիմի նկատմամբ 4:3 հաշվով, իսկ Հայաստանի չեմպիոն ՀՊՏՀ-ն հաղթեց Շվեյցարիայի «Ֆուտզալ Մանիակս»-ին 3:2 հաշվով:
Մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է «Ապօել»-ն, «Գենտոֆտե»-ն և ՀՊՏՀ-ն 3-ական միավորով կիսում են 2-3-րդ տեղերը, իսկ «Ֆուտզալ Մանիակս»-ը 0 միավորով վերջին հորիզոնականում է: