Վենգեր․ Անգլիական ակումբները կարող են իրենք իրենց սպանել
Sport«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբների տրանսֆերային քաղաքականությունը հետագայում կարող է չար կատակ խաղալ և հակառակ ազդեցություն ունենալ։
-Անգլիական ակումբները կարող են առաջիկայում իրենք իրենց սպանել։ Ինչո՞ւ։ Այժմ ակումբները հսկայական գումարներ են վճարում ֆուտբոլիստների համար և նրանց բարձր աշխատավարձներ տալիս։ Ի՞նչ կլինի, եթե այդ ֆուտբոլիստները չկարողանան հաջող հանդես գալ․․․ Իսկ եթե լավ հանդես գան, անհրաժեշտ կլինի բարձրացնել աշխատավարձները։
Պրեմիեր լիգայի ակումբները մյուս լիգաների նկատմամբ ֆինանսական առավելություն ունեն, չկա հավասարակշռություն։ Պրեմիեր լիգայում ձևավորվում է ֆուտբոլիստների մի խումբ, ովքեր այլևս չեն կարողանա հանդես գալ այլ առաջնություններում, քանի որ այնտեղ բարձր վարձատրություն չեն ունենա։
Ինչ վերաբերում է «Արսենալին»՝ մենք պատրաստ ենք տրանսֆերային գործարքներ կատարել, բայց չենք պատրաստվում գլուխներս կորցնել,-Վենգերի խոսքը մեջբերված է «Express»-ից։