«Ռիո 2016». 14-րդ մրցումային օրվանից առաջ մեդալային հաշվարկում առաջատարն ԱՄՆ-ի հավաքականն է
Sport«Ռիո-2016»- ի խաղերում 14-րդ մրցումային օրվանից առաջ մեդալային հաշվարկում առաջատարն ԱՄՆ հավաքականն է:
ԱՄՆ օլիմպիական հավաքականը, ընդհանուր առմամբ, նվաճել է 100 մեդալ. 35 ոսկե, 33 արծաթե և 32 բրոնզե: Մեդալային հաշվարկում 2-րդ տեղում է Մեծ Բրիտանիան ՝22 ոսկե, 21 արծաթե և 13 բրոնզե մեդալով: Լավագույն եռյակը եզրափակում է Չինաստանը. 20 ոսկե, 16 արծաթե և 22 բրոնզե մեդալ:
4-րդ հորիզոնականից սկսած լավագույն տասնյակում են Գերմանիան, Ռուսաստանը, Ճապոնիան, Ֆրանսիան, Իտալիան, Նիդեռլանդները, Ավստրալիան՝ նշված հերթականությամբ: Հայաստանի օլիմպիական հավաքականը 1-տեղով զիջել է դիրքերը, և, վաստակելով 1 ոսկե և 3 արծաթե մեդալ, հանգրվանել է 37-րդ հորիզոնականում: