Yerevan, 23.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Որդուս բանակում սպանել եւ նետել են ջրանցքը. ադրբեջանցի զինվորի հայր

International news

Որդիս գնաց հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելու, այնտեղի հրամանատարությունը, զինվորը, սպայական անձնակազմն էլ նրան տվեցին իրենց պարտքը. սպանեցին, ճանապարհեցին մեռած», -որդու մահվան դեպքի մասին Meydan TV-ին պատմել է Փաշա Փաշաեւը:

«Ազադլըգ» թերթն այդ առնչությամբ գրում է, որ 18-ամյա Փարիվիզ Փաշաեւը հուլիսի 30-ին` զինծառայության 9-րդ ամսին մահացել է Բեյլագանում տեղակայված զորամասում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ծնողին ասել է, որ որդին ընկել է «Ղարաբաղ» ջրանցքը եւ խեղդվել: Սակայն ծնողը որդու մարմնի վրա խոշտանգումների հետքեր է տեսել: Փաշա Փաշաեւը համոզմունք է հայտնել, որ որդուն սպանել եւ նետել են ջրանցքը:

«Նրա թեւատակին, ոտքի վրա խոշտանգումների հետքեր, վզին խեղդելու հետքեր կան: Դրանք կարմիր գույնի հետքեր էին: Դա ցույց է տալիս, որ երեխան նախ ծեծի է ենթարկվել, հետո նրան մեռած են համարել եւ նետել ջուրը», -ասել է զինվորի հայրը:

Միջադեպից մեկ շաբաթ առաջ Փարվիզ Փաշաեւը ամեն օր զանգահարում էր տուն եւ փող խնդրում: Ծնողն ասում է, որ նախկինում նա այդքան փող չէր խնդրել:

«Պատահում էր, որ օրական երեք անգամ զանգում էր եւ փող էր խնդրում: Վերջին շաբաթվա մեջ երեք անգամ փող եմ ուղարկել: Նախկինում զանգում էր 10-12 օրը մեկ, իսկ վերջին շաբաթվա ընթացքում երեք անգամ զանգեց: Երեւում է` նրան նեղացնում էին»:

Ծնողը գնացել է միջադեպի վայր: Ասում է, որ ջրանցքի վրա կողք-կողքի 3 մ երկարությամբ խողովակներ են դրված եւ այնտեղից ջուրն ընկնել հնարավոր չէ:

«Զորամասում երկու խմբերի միջեւ կռիվ է եղել: Երեւի, խմբերից մեկում իմ որդին էլ է մասնակցել: Այդ կռվից հետո, հնարավոր է, նրանից վրեժ են լուծել: Ձերբակալված ենթասպայի ծնողների խոսքով` որդուս մահվան դեպքից հետո եւս մեկ կռիվ էլ է եղել: Դարձյալ նույն խմբերն են կռվել: Դա ցույց է տալիս, որ հանգուցյալի ընկերները որդուս սպանվելու հետ չեն հաշտվել եւ այդ պատճառով են կրկին կռվել»:

Զինվորի հայրը պատմել է, որ որդու դիահերձման ժամանակ նրա թոքերից ջուր չի թափվել, ինչը նշանակում է, որ նա ջրում չի խեղդվել, այլ արդեն մահացած է եղել, երբ նրան ջուրն են նետել:

Փաշա Փաշաեւը պահանջում է պատժել որդու մահվան մեջ մեղավորներին:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին կասկածելի հանգամանքներում Բեյլագանի շրջանում զինծառայող 19-ամյա Էլբրուս Նաջաֆովի մահվան մասին, որը, զորամասի հրամանատարության վարկածով, իբր, կախվել է: Սակայն, Նաջաֆովի ծնողները համոզմունք էին հայտնել, որ այդ վարկածը հեռու է ճշմարտությունից, իսկ զինվորի զոհվելու իրական պատճառը թաքցվում է:   

ԱՄՆ-ի պետքարտուղարության 2015 թվականի հունիսի 25-ի զեկույցում ասվում է, որ Ադրբեջանում զինվորների նկատմամբ ֆիզիակական բռնությունը հանդիսանում է ռազմական ոլորտում խնդիրներից մեկը եւ զինծառայողների մահվան պատճառը: Զեկույցում նշվել էր ադրբեջանական բանակում ոչ մարտական բազմաթիվ կորուստների, այդ թվում` ինքնասպանությունների, ինչպես նաեւ ծառայակիցների կողմից սպանությունների մասին: Նշվել էր, որ տեղացի դիտորդները հայտարարել են զորամասերում տարածված ֆիզիկական եւ սեռական բնույթի բռնության դեպքերի մասին:

Բացի այդ, ՄԱԿ-ի խոշտանգումների կոմիտեն 2016 թվականի հունվարյան զեկույցում դատապարտել էր ադրբեջանական բանակում նորակոչիկների հետ դաժան վերաբերմունքը: Զեկույցում, մասնավորապես, ընդգծվել էր, որ ադրբեջանական բանակում տարածված է նորակոչիկների նկատմամբ, այսպես կոչված, «դեդովշչինայի» կողմից բռնության եւ վատ վերաբերմունքի խնդիրը, որը բերել է զինվորների բազմաթիվ վնասվածքների, սպանությունների եւ ինքնասպանությունների:

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers