Գառնիկ Մնացականյանը մեկնարկեց պարտությամբ
Sport«Ռիո-2016»-ում ազատ ոճային ըմբիշ 57 կիլոգրամ քաշային Գառնիկ Մնացականյանը մեկնարկեց պարտությամբ: «Արմենպրես»-ը հայտնում է, որ հայ ըմբիշը 10-0 հաշվով զիջել է գոտեմարտը Իրան ներկայացնող Հասան Ռահիմիին:
Գառնիկ Մնացականյանը հնարավորություն կստանա բրոնզե մեդալի համար գոտեմարտեր անցկացնել, եթե իրանցին հասնի եզրափակիչ: