Մերկելը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերություններին
International newsԹուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերություններին:
Վերջին շրջանում թուրք-գերմանական հարաբերություններում տիրում է լարվածություն՝ կապված Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի, Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած զարգացումների և իսլամական ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու հարցում Թուրքիային մեղադրելու հետ:
Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան Թուրքիայի հետ ունի յուրահատուկ հարաբերություններ, ինչն էլ կպահպանվի հետագայում. «Ես ցանկանում եմ լարված հարաբերությունների փոխարեն տեսնել լավ հարաբերություններ:
Թուրքիայի հետ ունենք հատուկ հարաբերություններ և այդպես կլինի նաև հետո: Գերմանիայում ապրում է թուրքական ծագում ունեցող ավելի քան 3 միլիոն մարդ:
Թուրքիայի հետ նախընտրում ենք ունենալ ոչ թե լարված, այլ լավ հարաբերություններ: Նախագահ Էրդողանի հետ բանակցությունները տարվում են այս ոգով: Թուրքիան ՆԱՏՕ-ի գծով շատ կարևոր դաշնակից է և իր կարևորությունն ունի որոշ հակամարտությունների կարգավորման համար:
Դա առաջին հերթին վերաբերում է Սիրիայի հակամարտությանը, որի հետևանքով Թուրքիայում հանգրվանել է 3 միլիոն սիրիացի փախստական: Դա շատ մեծ ակցիա է: Թուրքիան Սիրիայի մարդասիրական աղետի կարգավորման հարցում ամենամեծ ներդրումն ունեցած երկիրն է»: