«Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը՝ «Սաութհեմփթոնի» դեմ
SportՀայտնի է «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջնության երկրորդ տուրում: Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը կհյուրընկալի «Սաութհեմփթոնին»:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» պահեստայինների մեջ է:
«Մանչեսթեր Յունայթեդ». Դե Խեա, Վալենսիա, Բայի, Բլինդ, Շոու, Ֆելաինի, Պոգբա, Մատա, Մարտիալ, Ռունի, Իբրահիմովիչ:
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սաութհեմփթոն» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:
