Թուրքիայում փակում են 322 ընկերություն Գյուլենին աջակցելու համար
International newsԹուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում փակում են 322 ընկերություն, որոնց կասկածում են Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպությանը (FETÖ) աջակցելու համար:
Այդ մասին նշված է Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) պատրաստած հաշվետվությունում:
Դրանում խոսք է գնում 627 ընկերության գործունեությունը վերահսկելու անհրաժեշտության մասին, որոնց կասկածում են FETÖ-ի հետ այս կամ այն աստիճան կապվածության հետ: