Սլովակիան 63.000 եվրոյի հումանիտար օգնություն է հատկացրել Մակեդոնիային
International newsՍլովակիան Մակեդոնիային 63.000 եվրոյի հումանիտար օգնություն է հատկացրել` օգոստոսին այդ երկրին պատուհասած փոթորիկների և ջրհեղեղների կապակցությամբ. փոխանցում է РИА Новости-ն:
«Հումանիտար օգնությունը, որի մասին խնդրել է Մակեդոնիան, բաղկացած է 7 տոննա տարբեր ապրանքներից` ընդհանուր ավելի քան 63.000 եվրո արժողությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:
Մակեդոնիա ուղարկված նյութերի թվում են` 600 լ ախտահանող միջոցներ, ջրի պոմպեր, վրաններ, դաշտային հիվանդանոցների համար անկողիններ, անձրևանոցներ, քնապարկեր, ծածկոցներ, անձնական հիգիենայի պարագաներ: