Yerevan, 19.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Քննարկվել են Շիրակի մարզում բնապահպանական ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում: Մարզպետ Հովսեփ Սիմոնյանի, մարզպետարանի ստորաբաժանումների  ղեկավարների հետ տեղի ունեցած աշխատանքային քննարկմանն անդրադարձ է եղել տարածաշրջանի բնապահպանական խնդիրներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով քննարկման մասնակիցներին` Արամայիս Գրիիգորյանը նշել է, որ հանդիպման նպատակը վերջին այցից հետո մարզի համայնքների և մարզպետարանի կողմից առաջ քաշված բնապահանական հարցերի քննարկումն ու դրանց լուծում տալն է:

«Մարզում կան որոշ բնապահպանական խնդիրներ, որոնք կապված էն այստեղ առակա տուֆի հանքերին, որոնցում ռեկուլտիվացիայի աշխատանքներ չեն կատարվել, ինչի վերաբերյալ քննարկումներ են տեղի ունեցել նաև կառավարությունում և կարճ ժամանակ հետո կունենանք  լքված հանքերի ռեկուլտիվացիայի պայմանները և մեխանիզմները: Իսկ գործող հանքերին արդեն օրենքով պարտադրված է հանքշահագործումն ավարտելուց հետո իրականացնել ռեկուլտիվացման աշխատանքներ և այդ նպատակով դրամագլխին համապատասխան փոխանցումներ կատարել: Եթե հանքշահագործողները ինչ-որ հանգամանքներում կխուսափեն ռեկուլտիվացիա իրականացնելուց, ապա դրամագլխի միջոցներով այն կիրականացնի ՀՀ բնապահպանության նախարարությունը: Նշեմ, որ մարզում կա նաև լավ օրինակ, երբ անձը սեփականացրել է լքված հանքի տարածքը, ռեկուլտիվացիայի ենթարկել այն, դարձրել հանգստի գոտի, որից օգտվում է ազգաբնակչությունը:

Մարզ կատարած նախորդ այցի ժամանակ բարձրացվել էր նաև «Արփի լիճ›› ազգային պարկի և հարակից համայնքների սահմանների հետ կապված խնդիրներ, որոնք այսօր լուծվել են: Տեղեկացնեմ նաև, որ Ազգային պարկի տարածքների վարձակալությունից առաջացած գումարների 30 տոկոսը ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ վերադարձվելու են համայնքների բյուջե` վերջիններիս զարգացման և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման համար»,- նշել է բնապահպանության նախարարը:

Մարզպետ  Հովսեփ Սիմոնյանը ՀՀ բնապահպանության նախարարին առաջարկել է Մանթաշի ջրամբարին /Մանթաշ գետի ջրհավաք ավազանով/ և ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի տարածքում գտնվող Ջաջուռի լեռնանցքին տալ հատուկ պահպանվող տարածքների կարգավիճակ: Ջաջուռի լեռնանցքը ունի հարուստ և ինքնատիպ կենսաբազմազանություն, իսկ Մանթաշ գետը և ջրամբարը համարվում են տարածաշրջանի խմելու ջրի հիմնական աղբյուրներից մեկը: Բնապահպանության նախարարը ողջունել է առաջարկը` նշելով, որ նախարարությունը շահագրգռված է ընդլայնել Հայաստանի հատուկ պահպանվող տարածքները և առաջարկել մ արզպետարանի հետ համատեղ աշխատանքային խումբ ձևավորել` սահմանված կարգով առաջարկին ընթացք տալու համար: 

Շիրակի մարզպետարանում ունեցած աշխատանքային քննարկումից հետո Արամայիս Գրիգորյանը մարզպետ Հովսեփ Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է «Գյումրու կանաչ տեխնոլոգիաների կենտրոն»: Կենտրոնի համահիմնադիր Խաչիկ Սահակյանը ներկայացրել է կենտրոնի կողմից միջազգային դրամաշնորհների միջոցով ՀՀ Շիրակի մարզում իրականացրած կանաչ տեխնոլոգիաների ներդրման ծրագրերը: Նախարարը տեղում ծանոթացել է կենտրոնը սնուցող արևային էներգակայանի, արևային եղանակով չրերի ստացման արտադրամասի աշխատանքներին: Արամայիս Գրիգորյանը նշել է, որ ՀՀ բնապահպանության նախ արարությունը մշտապես ողջունել և խրախուսել է կանաչ տեխնոլոգիաների ներդնումը Հայաստանում և պատրաստակամություն հայտնել աջակցել կենտրոնին իր հետագա նախաձեռնություններում:

  ՀՀ բնապահպանության նախարարն այցելել է նաև մարզի տարածքում գտնվող «Արփի լիճ›› ազգային պարկ: Շրջայց կատարել պարկի պահպանվող տարածքներ, տնտեսական գոտիներ, տեղերում ծանոթացել պահպանման աշխատանքներին:  Արամայիս Գրիգորյանը ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել  պարկի վարչական շենքում բացված ԼՂՀ-ում ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հայ զինծառայողների հիշատակն հավերժացնող հուշատախտակի մոտ: Ազգային պարկի վարչական շենքում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ «Արփի լիճ›› ազգային պարկ» ՊՈ ԱԿ-ի տնօրեն Արա Պետրոսյանը ներկայացրել է 2016 թ. առաջին կիսամյակում կատարած աշխատանքները և արձանագրված արդյունքները: Նշվել է, որ հատուկ պահպանության աշխատանքների արդյունավետ իրականացման և լճի հայելին բավարար մակարդակի վրա պահելու շնորհիվ բարենպաստ պայմաններ են ստեղծվել կենսաբազմազանության բարելավման համար: Ավելացել են կենդանկան և բուսական որոշ տեսակների թվաքանակները:

Ներկայացվել է, որ տարեսկզբից ազգային պարկ է այցելել մոտ 600 զբասաշրջիկ, որից 55-ը Ֆրանսիայի Հանրապետությունից: Նախարար Արամայիս Գրիգորյանն շնորհակալություն է հայտնել բոլոր աշխատակիցներին բարեխիղճ և պատասխանատու աշխատանքի համար, ընդգծել ազգային պարկի ստեղծման անհրաժեշտությունն ու կարևորությունը տարածաշրջանի համար: Նախարարն հանձնարարել է պարկի տարածքում էկոզբոսաշրջությունը զարգացնելու համար ակտիվ համագործակցել Հանրապետության զբոսաշրջության ոլորտում գործող կազմակերպությունների հետ, ինչպես նաև զբոսաշրջիկների համար հանգստի ծառայությունները մատուցել` խստագույնս պահպանելով ՀՀ օրենսդրությամբ և իրավական այլ նորմերով սահմանված պահանջները ու չափանիշները: ՀՀ բնապահպանության նախարարը նշել է, որ էկոտուրիզմի զարգացումը, ոչ միայն լրացուցիչ միջոցներ կստեղծի ազգային պարկի պահպանման ծառայություններն ավելի որակյալ և լիարժեք կազմակերպելու համար, այլև կլուծի նաև հարակից համայնքների բնակիչների որոշ սոցիալական հարցերը և կնպաստի ՀՀ Շիրակի մարզում  զբոսաշրջության զարգացմանը:

Արամայիս Գրիգորյանն այցելել է լճի ափին այդ պահին իրենց էկոհանգիստն անցկացնող Շիրակի մարզի երիտասարդների 50 հոգանոց խմբին, ծանոթացել հանգստի պայմաններին, ազգային պարկի կողմից մատուցված ծառայությունների որակին: Երիտասարդները իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել տարածաշրջանի այդ գեղեցիկ վայրում լիարժեք հանգիստ կազմակերպելու լավ պայմանների համար:

 

Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”