Բոլտ. Հաղթանակիս տրամադրվեցի Իբահիմովիչի խաղը տեսնելով
SportՃամայկացի արագավազորդ Ուեյն Բոլտը 4x100 մետր փոխանցումավազքում օլիմպիական 9-րդ ոսկին նվաճելուց հետո պատմել է, թե ինչպես է տրամադրվել մրցմանն ու հաղթանակին։
-Ես նայեցի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սաութհեմփթոն» խաղը (2:0)։ Իբրահիմովիչն անհավատալի ֆուտբոլիստ է (նա այդ խաղում դուբլ է ձևակերպել-խմբ.), ես միշտ ասում եմ դա։
Կարելի՞ է Իբրահիմովիչին անմահ ու լեգենդար համարել; Հեշտությամբ։ Կարծում եմ՝ «Ման. Յունայթեդն» այս մրցաշրջանում հոյակապ կխաղա, հատկապես հաշվի առնելով Զլատանի խաղն ու թե ինչպես է կառուցվում թիմը Մոուրինյուի գլխավորությամբ։ Ես շատ ուրախ եմ դրա համար։
Հենց փոխանցումային փայտիկը ձեռքս վերցրի, հասկացա, որ մենք կհաղթենք; Այս անգամ մրցակիցներից ոչ ոք չէր կարող համեմատվել ինձ հետ։ Ես ուզում էի տարածությունը հնարավորինս արագ անցնել։
Հույս ունեմ՝ նշաձողը բավականաչափ բարձր եմ դրել, և առաջիկայում ոչ ոք չի կարողանա ինձ գերազանցել։ Շատ հպարտ եմ ինձնով,-ասել է Բոլտը