Բենտեկեն տեղափոխվեց Քրիսթալ Փելաս. լոնդոնցիներն ակումբային ռեկորդ սահմանեցին
Sport«Լիվերպուլի» հարձակվող Կրիստիան Բենտեկեն տեղափոխվել է «Քրիսթալ Փելաս»: Լոնդոնցիների պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 25-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 4 տարվա պայմանագիր:
Ակումբները չեն հրապարակում տրանսֆերային գումարը, սակայն ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այն կազմելու է 27 միլիոն ֆունտ (31,2 միլիոն եվրո) գումարած հնարավոր հավելավճարներ:
Այսպիսով, Բենտեկեն դարձավ «Քրիսթալ Փելասի» պատմության ամենաթանկարժեք նորեկը:
Բելգիացին 2015 թվականի ամռանն էր 46,2 միլիոն եվրոյի դիմաց «Ասթոն Վիլայից» տեղափոխվել «Լիվերպուլ»: «Մերսիսայդցիների» կազմում անցկացրած 42 խաղում նա դարձել է 10 գոլի հեղինակ: