Yerevan, 23.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Աստղագուշակ՝ օգոստոսի 21-ի համար

Lifestyle

shabat.am-ը գրում է.

Խոյ: Զինվեք համբերությոմբ, քանզի հաջողությունն այսօր հեշտ չի տրվի: Ձեզ մտահոգող շատ հարցերի պատասխաններ կստանաք շաբաթվա վերջում միայն: Ձեր համառությունն ու նպատակասլացությունը կհիացնեն շատերին: Կկարողանաք պաշտպանել ձեր շահերը, ինչի շնորհիվ մեծ արդյունքների կհասնեք: Նշանի շատ ներկայացուցիչներ կամրապնդեն իրենց մասնագիտական դիրքերը, պարտության կմատնեն մրցակիցներին, ձեռք կբերեն ազդեցիկ հովանավորներ: Բարենպաստ օր է ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ շփվելու համար: Հրաշալի կանցնեն թե գործնական, թե ընկերական և թե սիրային հանդիպումները: Կարելի է որոշ չնախատեսված գնումներ կատարել:

Ցուլ: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Եթե չափազանց դյուրահավատ չլինեք, ապա օրը բարեհաջող կդասավորվի: Առաջին հերթին դա վերաբերում է կանանց հետ շփումներին,նրանց հետ կդժվարանաք լեզու գտնել: Այսօր գործարարի ձեր հոտառությունը սուր է: Շահավետ գործարքներ կկնքեք, դրամական միջոցները ճիշտ կտնօրինեք: Անձնական հարաբերություններում հնարավոր են որոշ խնդիրներ, սիրելիի հետ վեճերից խուսափել չի հաջողվի: Կարևոր որոշումներ կայացնելուց առաջ, նախ կողմնորոշվեք սեփական զգացմունքների մեջ: Շտապողականությունն այսօր ձեր օգտին չէ:

Երկվորյակ: Հակասություններով լի օր է սպասվում: Կարող են մի շարք լուրջ խնդիրներ ծագել: Խոսքը վերաբերում է նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր գործի բերումով շատ են շփվում մարդկանց հետ: Ստիպված եք առնչվել ձեզ համար ոչ այնքան հաճելի անձանց հետ: Բացի այդ, այսօր չափազանց զգայուն կլինեք, քննադատությունը սրտին մոտ կընդունեք,և ամենևին էլ չեք թաքցնի ձեր դժգոհությունը: Ամեն դեպքում օրն անհաջող համարել չարժե: Շատ հարցերում հաջողակ կլինեք: Հնարավոր են հաջող զուգադիպություններ,որոնք անձնական կյանքում մի շարք դրական փոփոխությունների սկիզբ կդնեն: Նշանի շատ ներկայացուցիչներ հետաքրքիր մտահաղացումներ կունենան, որոնց շնորհիվ կկարողանան հաղթահարել որոշ խնդիրներ:

Խեցգետին: Բարեհաջող օր է աշխատանքի համար: Ձեզ սպասվում են մի շարք բարդ և կարևոր գործեր, որոնցից, անկասկած, գլուխ կհանեք: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր լի են էներգիայով և նպատակներին հասնելու համար աջակցության կարիք չեն զգա: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են մանր անախորժություններ: Ամեն դեպքում, լավատեսությունը չեք կորցնի: Մտերիմներն էլ, իրենց հերթին, կփորձեն բարձրացնել ձեր տրամադրությունը: Կանեք ամեն բան վեճերից և տարաձայնություններից զերծ մնալու համար: Ընտանիքում հարաբերությունները կկարգավորվեն:

Առյուծ: Բոլոր նրանք, ովքեր չեն վախենում ծանր և հոգնեցուցիչ աշխատանքից, մեծ հաջողությունների կհասնեն: Այսօր ցանկացած արդյունքի հասնելու համար ստիպված կլինեք շատ աշխատել:Արդյունքը միանշանակ կգոհացնի, շրջապատի կողմից հարգանքի կարժանանաք, կստանաք նրանց աջակցությունը: Ընկերների շրջանում հնարավոր են որոշ տրաձայնություններ: Ընտանիքի անդամների հետ վեճերը ևս չեն բացառվում: Կփորձեք զերծ մնալ կոնֆլիկտներից, խաղաղություն պահպանել, ինչը ձեզ մոտ կստացվի: Մտերիմների հետ համատեղ ուժերով ավելի արագ կլուծեք ծագած խնդիրները, քան եթե միայնակ գործեք: Օրվա վերջում գումար կստանաք, սպասեք թանկարժեք նվերների:

Կույս: Այսօր շտապելու կարիք չկա: Միևնույն է կարճ ժամանակում նպատակներին հասնել, սկսած գործերն ավարտին հասցնել չի հաջողվի: Նշանի շատ ներկայացուցիչներ՝ անընդմեջ տեղում դոփելու մեջ միայն իրենց կմեղադրեն, կզբաղվեն ինքնաքննադատությամբ: Բացասական լիցքերը ոչ մի լավ բանի չեն հանգեցնի, փորձեք լավատեսորեն տրամադրվել: Բարեհաջող օր է կարևոր գործնական բանակցություններ վարելու, մասնագիտական գործունեությանը վերաբերող որոշ հարցեր քննարկելու համար:Կարող եք զբաղվել ընտանեկան բիզնեսի խնդիրներով: Տնային գործերը փոքր-ինչ կշեղեն հոգսերից և ձանձրալի չեն թվա:

Կշեռք: Խուսափեք տարաձայնություններից, ակնհայտ դիմադրությունից, փորձեք վեճերի մասնակից չդառնալ: Որքան հանգիտ պահեք ձեզ, այնքան բարեհաջող կդասավորվի ձեր օրը: Հին հակառակորդները կհիշեցնեն իրենց մասին,,փորձեք առավել շրջահայաց լինել: Ցանկալի արդյունքների կարող եք հասնել խորամանկության և հնարամտության շնորհիվ: Անձնական հարաբերություններում հնարավոր են դրական փոփոխություններ: Մտերիմների հետ շփումները ցանկալի են օրվա առաջին կեսին: Երեկոյան հնարավոր են ֆինանսական խնդիրներ այն դեպքում, եթե խելամիտ չգտնվեք և զերծ չմնաք չնախատեսված ծախսերից և գնումներից:

Կարիճ: Այսօր չարժե ռիսկի դիմել: Աշխատանքում զգուշավոր եղեք, մանրուքների հանդեպ ուշադիր: Ձեզ համար կարևոր բիզնես նախագծին վերաբերող տեղեկություններ կստանաք:Այն փոքր-ինչ հակասական կթվա, սակայն ճիշտ կվարվեք, եթե հենց այսօր սկսեք կողմնորոշվել, այլ ոչ թե հետաձգեք այն: Նշանի որոշ ներկայացուցիչներ կարող են ֆինանսական դժվարություններ ունենանալ, հատկապես եթե ցանկություն առաջանա չնախատեսված գնումներ կատարել: Մտերիմների հետ կարող եք կիսվել ձեր խնդիրներով,ապագայի շուրջ համատեղ ծրագրեր կազմել, քննարկել ընդհանուր նպատակները: Սիրելիի հետ շփման մեջ առավել համբերատար և նրբանկատ եղեք, դա կօգնի խուսափել վեճերից:

Աղեղնավոր: Մի հրաժարվեք շաբաթվա սկզբին կազմած ծրագրերից: Անգամ, եթե հանգամանքները ձեր օգտին չեն դասավորվում,միևնույն է՝ ձեզ կհաջողվի իրագործել սեփական մտահաղացումները: Օգնության ձեռք կմեկնեն այն մարդիկ, ումից աջակցություն ստանալ չէիք սպասում: Կհասկանաք, որ ամենաբարդ իրավիճակներում էլ կարող եք վստահել նրանց: Ֆինանսական հարցերում կարևոր որոշումներ կայացնել չարժե: Խոշոր գումարների հետ առավել զգույշ վարվեք: Մի խառնեք գործնական և անձնական հարաբերությունները: Օրը բարենպասը չէ աշխատանքային սիրավեպ սկսելու համար:

Այծեղջյուր: Ստիպված կլինեք աշխատանքին վերաբերող կարևոր որոշումներ կայացնել: Անգամ, եթե առաջնորդվեք հակասական տեղեկություններով, միևնույն է ճիշտ լուծումներ կգտնեք: Բարեհաջող օր է գործարարների համար, նրանց առջև նոր հնարավորություններ կբացվեն, կնքած պայմանագրերը շահեկան կլինեն: Անձնական հարաբերություններում որոշ խնդիրներ կծագեն, սակայն խելամիտ կգտնվեք և կհաղթահարեք բոլոր դժվարությունները: Հաշվի կառնեք սիրելիների հետաքրքրությունները, կխուսափեք ձեզ համար թանկ մարդկանց հետ վեճերից: Հնարավոր են ուղևորություններ , որոնք, անակնկալ կերպով, կարող են ռոմանտիկ բնույթ ստանալ:

Ջրհոս: Թեև օրն այնքան էլ բարեհաջող չէ, սակայն հաճելի պահեր, այնուամենյանիվ, կլինեն: Հնարավոր են հետքրքիր հանդիպումներ, ծանոթություններ մարդկանց հետ, ովքեր երկար ժամանակ կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Նշանի շատ ներկայացուցիչներ ձեռք կբերեն նոր նախասիրություններ և հետաքրքրություններ: Ստեղծագործական ներուժը բարձր է: Եթե կարևոր հարցերում տուրք տաք երևակայությանը, ապա արդյունքը չի հիասթափեցնի: Երկարաժամկետ ծրագրեր կկազմեք, որոնք շուտով կյանքի կկոչեք, այդ հարցում կստանաք նոր ընկերների աջակցությունը:

Ձկներ: Այսօր ամեն բան լավ կդասավորվի, և դա հիմնականում ձեր շնորհիվ: Ճիշտ որոշումներ կկայացնեք, կվստահեն նրանց ովքեր իրոք արժանի են դրան, թույլ չեք տա մոլորեցնել ձեզ: Աշխատավայրում հնարավոր են մանր տարաձայնություններ,սակայն կկարողանաք, ոչ մեկին չնեղացնելով,պաշտպանել ձեր տեսակետը: Նշանի որոշ ներկայացուցիչներ հետաքրքիր գործնական առաջարկներ կստանան:Կարող են մտածել աշխատանքը կամ գործունեության ոլորտը փոխելու մասին: Օրվա առաջին կեսը նպատակահարմար է սիրելիի հետ շփվելու, ձեր երկուսին վերաբերող, որոշ կարևոր հարցեր քննարկելու համար:Կեսօրին հնարավոր են հետաքրքիր, ռոմանտիկ ծանոթություններ:

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers